Անելիք Բանկը գործարկել է MasterCard GOLD PRIVILEGE քարտեր

26.06.2013 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտեր, որոնք բացի վճարահաշվարկային քարտ լինելուց ներառում են զեղչային, ակումբային քարտերի առավելություններ:

GOLD PRIVILEGE-ի բոլոր քարտապանները ավտոմատ կերպով ապահովագրվում են նաեւ դժբախտ պատահարներից PRIVILEGE MEMBERSHIP ծրագրի շրջանակներում մինչեւ 1 մլն դրամ ծածկույթով, հայտնել են բանկում:

«Քարտի հիմնական առավելություններից կցանկանայի առանձնացնել PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրը, որին ավտոմատ կերպով միանում է տվյալ քարտի յուրաքանչյուր քարտապան` առանց լրացուցիչ վճարների` վճարելով միայն քարտի սպասարկման վճար` տարեկան 16,200 դրամ: PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրն իր մեջ ներառում է ապահովագրություն, հատուկ սպասարկում ակումբներում, զեղչեր եւ հատուկ պայմաններ Հայաստանի եւ աշխարհի բավական մեծ թվով սպասարկման կետերում: Քարտապաններն ապահովագրվում են կոտրվածքներից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ՌԵՍՈ ապահովագրական ընկերության կողմից մինչեւ 1 մլն դրամի ծածկույթով: Նշված քարտի քարտապանները հնարավորություն են ունենում օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 առաջնակարգ խանութներ եւ սպասարկման կետեր, ինչպես նաեւ ստանալ զեղչեր եւ հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում: GOLD PRIVILEGE-ի բոլոր քարտապանները կկարողանան նաեւ օգտվել երեւանյան շուրջ 20 ակումբների հատուկ սպասարկումից եւ պայմաններից:  Կցանկանայի առանձնացնել նաեւ GOLD PRIVILEGE քարտի յուրահատուկ դիզայնը, որը տարբեր է տղամարդկանց եւ կանանց համար», - ասել է Անելիք Բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:
 
Anelik Bank MasterCard GOLD PRIVELGE քարտը չիպային է, որի հետեւի կողմում տպագրվում է քարտապանի նկարը:

ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնի պետ Աշոտ Հակոբյանը նշել է, որ ՌԵՍՈ-ն  ուրախությամբ է ընդունել Անելիք Բանկի առաջարկը` ապահովագրել նշված քարտապաններին դժբախտ պատահարներից` կոտրվածքներից, հաշմանդամությունից եւ այլ դեպքերից: «Ավելին, ապահովագրական ընկերությունը բոլոր GOLD PRIVILEGE քարտապաններին կտրամադրի մինչեւ 20% զեղչ ապահովագրական մնացած գրեթե բոլոր ծառայությունների համար», - նշել է Աշոտ Հակոբյանը:

Դիտում՝ 1828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW