Բրիտանիայի դեսպանը քննարկել է Ամուլսարի ծրագիրը նախարարի հետ

26.06.2013 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի մասին` նախարարից խնդրելով օժանդակել ներդրող կազմակերպությանն այդ հարցում:

Կողմերը ընդգծել են հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

Արամ Հարությունյանը ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարեւորությունը եւ նշել, որ պետք է ապահովվեն Ջերմուկ քաղաքի, Սեւանա լճի, եւ առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ:

Դիտում՝ 3879

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW