ՎՏԲ-Հայաստան Բանկը այսօր երկու մասնաճյուղ է վերաբացել Երեւանում եւ Վեդիում: Երեւանի «Մյասնիկյան» մասնաճյուղը բացվել է Կորյունի 6/25 հասցեում, իսկ «Արարատ» մասնաճյուղը` Վեդիի Արարատյան 61/1, 61/2 հասցեում:Մասնաճյուղերի բացմանը ներկա էին բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, պաշտոնատար այլ անձինք:Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով մասնաճյուղերը, ասել է, որ սրահների ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար: Մասնաճյուղերում, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման գոտիներ:«ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորման առումով Հայաստանի ամենաակտիվ բանկերից է: Բանկը ժառանգել է խորհրդային Խնայբանկի մասնաճյուղային ցանցը, եւ ուրախալի է, որ գնալով հաճախորդների աճող պահանջներին ընդառաջ՝ այն վերազինում է մասնաճյուղերը՝ դարձնելով սպասարկումը հարմարավետ ու հաճելի», - նշել է Օլեգ Աղասյանը:Արտակ Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Մյասնիկյան» եւ «Արարատ» մասնաճյուղերը բանկի՝ ընդհանուր առմամբ 67 մասնաճյուղերից 29-րդն ու 30-րդն են, որոնք վերանորոգվել եւ վերազինվել են: Նա նշել է, որ այս տարի բանկը շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման ծրագիրը: Tweet Դիտում՝ 9146