Ազգային բանկը չի թույլատրում իրանական կապիտալի մուտքը Վրաստանի բանկային հատված

25.06.2013 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում իրանական ընկերությունների չարտոնված մուտքը Վրաստանի բանկային հատված կանխելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Թրենդը, այս մասին այսօր ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Կադագիձեն:

Նրա խոսքով, իրանցի ներդրողների հետ կապված հարցերն ավելի մանրամասն են դիտարկվում` Իրանի դեմ առկա պատժամիջոցների պատճառով:

«Օրինակ, Վրաստանի Ազգային բանկը կանխել է Իրանի իշխանությունների հետ կապված մի քանի իրանական բանկերի եւ անհատների՝ Վրաստանի բանկային ոլորտ մուտք գործելու փորձերը”, - ասել է Կադագիձեն:  

Նրա խոսքերով, Ազգային բանկը մտադիր է դիտարկել “Ինվեստբանկի” շուրջ ստեղծված իրավիճակը, որը ներկայումս կառավարվում է իրանցի ներդրողների կողմից:

Դիտում՝ 4798

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW