«Սպայկա»-ն ծիրանը մթերում է 400-500 դրամով
19.06.2013 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://images.yandex.ru/

«Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն այսօր ասել է, որ մեկ շաբաթ առաջ մեկնարկած ծիրանի մթերման մեկ կիլոգրամի գինը 400-500 դրամ է:
Կարեն Բաղդասարյանի փոխանցմամբ, մթերման մեկնարկից մինչ օրս Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան: Բանախոսը նշել է, որ «կարկուտից զերծ մնացած վայրերում բերքը որակյալ է եւ արտահանման ենթակա: Արտահանված ծիրանի մեկ կիլոգրամն արտերկրում վաճառվում է 750-800 դրամով»:
Անդրադառնալով մայիս ամսին «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած հրդեհին եւ դրա հնարավոր ազդեցությանը ծիրանի մթերման եւ արտահանման վրա` Կարեն Բաղդասարյանը նշել է, որ «ընկերությունը արել է հնարավորին ամեն ինչ, որպեսզի հրդեհը չազդի մթերումների վրա»:
«Մթերումներն ակտիվորեն շարունակվում են, մեր կազմակերպությունը մտադիր է իր պլանային մթերումների ամբողջ ծավալն իրականացնել` գերակատարելով նախորդ տարվա ցուցանիշը, եւ արտահանել 2 500-3000 տոննա ծիրան»,- ասել է նա:
Կարեն Բաղդասարյանը նշել է, որ «ընկերության կողմից արտահանվող պտուղ-բանջարեղենի 99%-ը արտահանվում է ԱՊՀ երկրներ»:
«Այս տարի մեծ պահանջարկ կա Ֆրանսիայում եւ Իտալիայում, բայց կան որակի սերտիֆիկացման խնդիրներ եւ հատուկ չափորոշիչներ, որոնք մեզանից բացի կախված են նաեւ արտադրողներից»,- ասել է նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: