ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին: AVERS համակարգը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց արագ առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ազգային արժույթով կամ արտարժույթով աշխարհի 81 պետություններում, հայտնել են բանկում:Հայաստանից AVERS համակարգով փոխանցումներ կարելի է կատարել դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Առաջիկա ժամանակահատվածում համակարգին կմիանան նաեւ Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումը փոխանցման երկրում` համակարգի սպասարկման ցանկացած կետում: Դրամական փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիրը եւ փոխանցվող գումարը: Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու փոխանցման կոդը:Արտերկիր փոխանցման միջնորդավճարը կազմում է 1,3%, այն վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով: Լրացուցիչ միջնորդավճար դրամական փոխանցման ստացողից չի գանձվում:«АVERS համակարգի սակագնային քաղաքականությունը, դրամական փոխանցումների համակարգի անընդմեջ ընդլայնումը, ինչպես նաեւ գումարի փոխանցման եւ նշանակված վայրում ստացման վրա ծախսվող նվազագույն ժամանակահատվածը համապատասխանում են հաճախորդների հետ տարվող ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությանը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:2013թ. հունիսի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաեւ դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։ Tweet Դիտում՝ 4674