Վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկյանն այսօր ասել է, որ Հայաստանում արեւային էներգիայի օգտագործումը կարող է բերել 60-70% գազի խնայողության:«Բավականին խնայող տարբերակ է արեւային ջրատաքացուցիչը, որն առավել նպատակային է օգտագործել առանձնատան եւ բազմաբնակարանների բարձր հարկերում բնակվող անձանց համար: Արեւային էներգիան տնտեսապես ամենաարագ հետգնումն է ապահովում»,- ասել է Հայկ Շեկյանը:Նա նշել է, որ «Հայաստանն արեւի էներգիայի ստացման բարենպաստ դիրքում է գտնվում, եւ վերականգնվող էներգիայի առումով մեզանում ամենահեռանկարայինն արեւի էներգիան է»: «Տարեկան մեկ քմ-ի վրա ընկնող արեւի էներգիան Հայաստանում կազմում է 1700 կվ, կան տեղեր, ուր այն հասնում է մինչեւ 2400կվ»,- նշել է Հայկ Շեկյանը:«Մաքուր Էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը հավելել է, որ «արեւի էներգիայի առավելությունը մաքուր լինելն է»: Որպես գազի եւ էլեկտրաէներգիայի այլընտրանքային տարբերակ մասնագետները քննարկել են նաեւ Հայաստանում քամու եւ ստորգետնյա ջրերի էներգիայի օգտագործումը, ինչը, սակայն, հավելյալ ծախսեր է ենթադրում: Tweet Դիտում՝ 2489