Յունիբանկը եւ «Ինտերսերվիս Մեկ» կահույքի խանութների ցանցն իրականացնում են «0%, 0%, 0%+» ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով կահույք ձեռք բերել՝ վճարելով միայն կահույքի արժեքը` առանց հավելավճարների: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչեւ 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն: Ակցիան գործում է մինչեւ 2014թ. ապրիլի 20-ը: Սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: 2013թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը: Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 4205