2012-ին ԶՀԳ աջակցությամբ արտահանվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք

07.06.2013 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է գործակալության 2012թ. տարեկան գործունեության հաշվետվությունը:

ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը տեղեկացրել է, որ 2012թ. գործակալության կողմից արտահանման խթանումը կազմել է շուրջ 4.5 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ եւ այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ եւ միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ, հայտնել են կառավարությունում:

Ներկայացվել է նաեւ գործակալության 2013թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013թ. համար նախանշված գործողությունների ծրագրին եւ ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում եւ այլն):

Դիտում՝ 1298
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW