Մաքսատուրքերի հարցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի առանցքային կետերից է

06.06.2013 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մաքսատուրքերի հարցը Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը) շուրջ բանակցությունների առանցքային խնդիր է հանդիսանում:

Այս մասին այսօր ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը`եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Ազատ առեւտրի շրջանակներում նախատեսվում է, որ կողմերը պետք է զրոյացնեն գործող մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքներից այլեւս չեն գանձվելու մաքսատուրքեր, ինչը վերաբերում է նաեւ հայկական ծագում ունեցող ապրանքներին` եվրոպական 27 անդամ երկրներ արտահանելիս։

Հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ Ասոցացման համաձայնագրի հիմնական գլուխները համաձայնեցված են:

Դիտում՝ 1314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW