Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա hուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 30%-ով` կազմելով 45 հազ. դրամ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ այս նպատակով պետբյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ 6 մլրդ դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ աշխատավարձի բարձրացում է ակնկալվում նաեւ 2014թ. հունվարի 1-ից, եւ այդ նպատակին հաջորդ տարի անհրաժեշտ կլինի պետբյուջեից տրամադրել եւս 50 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 5158