Հանդիսանալով Պեռնո Ռիկար խմբի անդամ` Երեւանի կոնյակի գործարանն երրորդ տարին անընդմեջ անցկացրեց «Պատասխանատվությունը բոլորինս է» (Responsib’All Day) միջոցառումը: Ավանդույթի համաձայն, հունիսի 5-ին ընկերությունն իր բոլոր աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում ներկայացրեց Պեռնո Ռիկարի եւ Երեւանի կոնյակի գործարանի նախաձեռնություններն ու իրականացված ծրագրերն ուղղված ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը: Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում Երեւանի կոնյակի գործարանն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են բարձրացնելու սպառողի եւ թիրախային խմբերի իրազեկվածությունը ալկոհոլի ոչ պատասխանատու օգտագործման հետեւանքների վերաբերյալ: Նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվել Պեռնո Ռիկարի առավել քան 18 800 աշխատակիցների կողմից աշխարհի տարբեր մասերում: Միջոցառման ընթացքում Պեռնո Ռիկարը հայտարարեց 5 առանցքային պարտավորությունների մասին, որոնք որդեգրվել են ընկերության կողմից եւ հայտարարվել են Ալկոհոլային քաղաքականությունների միջազգային խորհրդի (International Center for Alcohol Policies, ICAP) նիստի ժամանակ: Որդեգրած պարտավորություններն են`- Նվազեցնել անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործումը; - Ամրապնդել եւ ընդլայնել պատասխանատու շուկայավարությունը;- Ապահովել սպառողների տեղեկացվածությունը; - Նվազեցնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը; - Ներգրավել մանրածախ առեւտրով զբաղվողներին ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը կրճատելու նպատակով: Tweet Դիտում՝ 4693