ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է նոր վարկատեսակ` «Ավտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ»:Ինչպես հայտնել են բանկում, նոր կամ օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելը դարձել է ավելի հեշտ, քանի որ վարկը տրամադրվում է առանց հաճախորդի վճարունակության վերլուծության իրականացման: Բացի այդ, մինչեւ 5,5 մլն դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում կանխավճարի իրականացում հաճախորդից չի պահանջվում: Վարկավորման հիմնական պայմանները.• Նվազագույն կանխավճար`- 0%` մինչեւ 5,5 մլն դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում; - 10%` 5,5 մլն դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում;• Վարկի արժույթը` ՀՀ դրամ• Տարեկան տոկոսադրույք` 17%• Վարկի ժամկետ`- 1 - 7 տարի` առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից) - 1 - 5 տարի` երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)• Վարկի առավելագույն գումար` մինչեւ 10 մլն դրամ (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից): Վարկի համար կարող են դիմել 23 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: «Անշարժ գույքի գրավադրմամբ ավտովարկավորումը ՀՀ մանրածախ վարկավորման շուկայում մեծ պահանջարկ վայելող վարկատեսակ է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ձեռք բերել նոր եւ օգտագործված ավտոմեքենաներ: Մեր առաջարկը առավել արդիական է` հաշվի առնելով հաճախորդների` կանխավճարի հետ կապված դժվարությունները: Հենց այդ նախապայմանի բացակայությունը վկայում է բանկի` իր հաճախորդների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին: Բանկը համագործակցում է երկրում գործող գրեթե բոլոր ավտոսրահների հետ, ինչն իր հերթին ապահովում է ավտոմեքենաների լայն ընտրություն»,- ասել է բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 9013