Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը այսօր հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:Որոշման նախագծի մեջ ասված է. «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաեւ գործարանի պարապուրդի կամ տեւական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների ու ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու եւ ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ»: Tweet Դիտում՝ 3308