ԱՄՆ-ն հարվածում է իրանական արժույթին

04.06.2013 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ՝ ճնշում գործադրելով վերջինիս ազգային արժույթի վրա:

Նոր պատժամիջոցները ենթադրում են տույժեր այն անձանց նկատմամբ, ովքեր իրանական ռիալով խոշոր գործարքներ են կատարում այդ երկրից դուրս կամ ռիալով արտահայտված խոշոր ավանդներ ունեն արտասահմանյան բանկերում:

Սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն հարվածում է Իրանի արժույթին:

«Գաղափարն այն է, որ ռիալը ոչ կիրառելի դառնա Իրանից դուրս: Պատժամիջոցները կդարձնեն այն ավելի թույլ եւ ավելի անկայուն», - ասել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը, հաղորդում է BBC-ն:

Իրանական արժույթն առանց այդ էլ վերջին տարիներին էապես արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ Իրանի տնտեսության տարբեր հատվածների նկատմամբ տարաբնույթ պատժամիջոցների պատճառով:

Սա Իրանի դեմ Բարաք Օբամայի վարչակարգի կողմից պատժամիջոցների իններորդ նախաձեռնությունն է:

Վերջին պատժամիջոցների թվում է Իրանի ավտոարտադրողներին պահեստամասերի եւ ծառայությունների վաճառքի արգելքը օտարերկրյա ընկերությունների կողմից:

Ավտոարտադրությունն Իրանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկն է եւ երկրորդ խոշորագույն գործատուն՝ էներգետիկ հատվածից հետո:

Դիտում՝ 1754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW