Կարկտահարումից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի մարման պայմանների վերանայումը չի ազդի Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա, այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Ներկայումս բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմում է մոտ 1.7 տրլն դրամ, որում գյուղատնտեսության վարկավորման տեսակարար կշիռը կազմում է շուրջ 115 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 7%: Հաշվի առնելով, որ կարկտահարությունը տեղի է ունեցել միայն 2-3 մարզում, դրա հետեւանքով վերակառուցված վարկերի տեսակարար կշիռը շատ փոքր է: Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԿԲ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացրել բոլոր բանկերի հետ, որոնք վարկավորում են իրականացրել կարկտահարված համայնքներում, եւ բանկերը ներկայումս աշխատում են յուրաքանչյուր վարկառուի հետ՝ վարկավորման պայմանները փոփոխելու ուղղությամբ:Նա հիշեցրել է, որ ԿԲ-ում գործում է թեժ գիծ (+(374 10) 592 697)՝ նախատեսված կարկտահարված համայնքներում վարկավորման կամ վարկերի պայմանների վերանայման հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիների համար: Tweet Դիտում՝ 1640