Կոնվերս Բանկը կազմակերպել էր «Ապագայի գույները» ցուցահանդեսը

01.06.2013 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Կոնվերս Բանկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, կազմակերպել էր մանկական նկարների «Ապագայի գույները» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են Երևանից եւ Հայաստանի տարբեր մարզերից:

«Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու», - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսեցին մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

Դիտում՝ 2764
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW