Առէկսիմբանկը աջակցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի սաներին

31.05.2013 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին:

Արմավիրի մարզի անապահով ընտանիքների մոտ քսան երեխա, ովքեր գտնվում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորության ներքո, մեկ ամիս շարունակ կապահովվեն անվճար սննդով, հայտնել են բանկում:

«Այս տոնական օրը բոլոր մանուկներին ցանկանում եմ ամենայն բարիք, խաղաղություն և անամպ երկինք: Մեր բանկն արդեն չորս տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի տարբեր մանկական կազմակերպությունների հետ: Իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք հետագայում եւս հոգ կտանենք երեխաների մասին»,- ասել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Դիտում՝ 4552

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW