Առէկսիմբանկը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը

30.05.2013 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ի ընթացքում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` հասցնելով մանրածախ վարկային պորտֆելը մինչեւ 20,1 մլրդ դրամի` ներկայիս 18,3 մլրդ-ից:

2013թ. առաջին եռամսյակում հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 93.9 մլրդ դրամ` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4 մլրդ դրամով կամ 14%-ով: Վարկային պորտֆելի կառուցվածքում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է 18.3 մլրդ դրամ կամ 20%, որը առաջին եռամսյակում գրանցեց մոտ 16% աճ, հայտնել են բանկում:

«Այսօր սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները շատ չեն տարբերվում իրարից: Հիմնականում բանկերը մրցակցում են վարկերի տրամադրման ժամկետների, վարկավորման գործընթացի ավտոմատացման, ինչպես նաեւ պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման համար: Մեր բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները` փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձեւակերպման եւ տրամադրման ընթացակարգը», - նշել է բանկի մանրածախ վարկավորման բաժնի պետ Արմեն Համբարձումյանը:

Դիտում՝ 2965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW