ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ-ի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2013թ.-ին ստորագրված “Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր” վարկային համաձայնագրի կնքմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ, ըստ համաձայնագրի, ՎԶՄԲ-ն $30 մլն վարկ կտրամադրի Հայսատանի ոռոգման համակարգերի բարելավման համար:Վարկը տրամադրվում է մինչեւ 25 տարով` 10 տարի արտոնյալ ժամկետով, մարումը կսկսվի 2023 թ-ից` տարեկան երկու վճարմամբ, յուրաքանչյուրը 3,33%:Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի միջոցով կկառուցվեն չորս ինքնահոս ոռոգման համակարգեր (Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ եւ Քաղցրաշեն համակարգերը), կվերականգնվեն մոտ 52 կմ ընդհանուր երկարությամբ 13 պոմպակայանների հեռացնող ջրանցքներ, կիրականացվի շահագործման, պահպանման եւ կապիտալ նորոգման կարիքների գնահատում, ոռոգման հաստատությունների տեխնիկական աուդիտ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $37,5 մլն, որից $7,5 մլն կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Tweet Դիտում՝ 1591