ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa-ն գործարկել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան

21.05.2013 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, արշավը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2013թ. մայիսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Արշավի նպատակն է՝ Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը վճարային քարտերի օգտագործման ոլորտում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում, ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, եւ կդառնան ակցիայի մասնակիցներ: Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետեւյալ հաշվարկով.

- գնումների կամ ծառայությունների համար քարտով վճարած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք փոխանցվում են քարտապանի հաշվեհամարին;
- մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր;
 - միավորները կուտակվում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրանքների եւ ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են՝ տեխնիկայի գնման 49 վկայագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 վկայագրեր` -1% վարկի եւ +1% ավանդի համար:

Գլխավոր մրցանակն է` ուղեւորություն 2 անձի համար դեպի Իտալիա: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների շրջանում, որոնք կհավաքեն միավորների առավելագույն քանակ:

«Visa ընկերության հետ համատեղ անցկացնում ենք արդեն թվով երրորդ՝ «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային արշավը: Հուսով ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն ակցիային, իսկ Visa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Այսպիսի մարքեթինգային արշավները ամրացնում են սպառողների վստահությունը Visa վճարային քարտերի հանդեպ` որպես առեւտրի եւ ծառայությունների համար վճարելու վստահելի, հարմար եւ անվտանգ միջոցի, դրանով իսկ նպաստելով կանխիկ վճարումներից անկանխիկին անցմանը»,- ասել է Կովկասյան երկրներում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն:

Դիտում՝ 5182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW