Ինեկոբանկը գործարկել է «Կանաչ» վարկավորման ծրագիրը
21.05.2013 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Էներգոարդյունավետ վարկավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը տրամադրում է ապառիկ, հիփոթեքային եւ առեւտրային նոր՝ «Կանաչ» վարկեր:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, «Կանաչ» վարկերն ուղղված են ձեռնարկությունների եւ անհատների էներգոարդյունավետ նախագծերի իրականացմանը եւ սարքավորումների ձեռքբերմանը:
«Կանաչ» վարկավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը տրամադրում է ապառիկ, հիփոթեքային եւ առեւտրային վարկեր, որոնց շնորհիվ առաջնային էներգիայի սպառումը եւ CO2 գազի արտանետումների ծավալը հնարավոր է նվազեցնել առնվազն 20%-ով:
Ինեկոբանկը տրամադրում է վարկեր տեխնիկական վերազինման, ջերմամեկուսացման, ջեռուցման, լուսավորության եւ տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազի տեղադրման նպատակով, ինչպես նաեւ ֆինանսավորում է արեգակնային ջերմային համակարգերի տեղադրումը:
«Կանաչ» վարկերը տրամադրվում են Ինեկոբանկի եւ Green for Growth (GGF) հիմնադրամի միջեւ 2012 թ-ին ստորագրված $10 մլն-ի վարկային պայմանագրի շրջանակներում:
«Լինելով սոցիալապես պատասխանատու բանկ` Ինեկոբանկը մշտապես կարեւորում է իր եւ իր հաճախորդների գործունեության էներգոարդյունավետության եւ բնապահպանական գործոնը: Մենք ուրախ ենք, որ նոր «Կանաչ» վարկային պրոդուկտի շնորհիվ կարող ենք առավել մեծ ուշադրություն դարձնել էներգիայի սպառման եւ վնասակար CO2 գազի արտանետումների նվազեցմանը` տրամադրելով հաճախորդներին ոչ միայն ֆինանսական, այլեւ խորհրդատվական աջակցություն այս հարցում: Հատկանշական է նաեւ, որ «Կանաչ» վարկերի սակագները 1-2 տոկոսային կետով ավելի ցածր են տվյալ վարկատեսակի համար նախատեսված ստանդարտ սակագներից»,- նշել է բանկի վարկային ծառայության ղեկավար Վաղինակ Խաչատրյանը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: