Հայրենադարձություն. մի՞ֆ, թե՞ իրականություն

20.05.2013 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. մայիսի 25-ին «Repat Armenia» հիմնադրամը Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում կազմակերպում է համաժողով՝  «Հայրենադարձություն. մի՞ֆ, թե՞ իրականություն» թեմայով:

Համաժողովի օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը.
- հայրենադարձության հեռանկարներն ու հնարավորությունները;
- «Repat Armenia» հիմնադրամ՝ գործունեությունն ու ծրագրերը;
- նախահայրենադարձության ծրագրեր;
- աշխատանքի տեղավորում/բիզնեսի մեկնարկ, սոցիալական ադապտացիա, տեղափոխման կազմակերպում:

Համաժողովի բանախոսներն են՝ Ավետիք Չալաբյանը (McKinsey&Co, ավագ գործընկեր), Արտաշես Շիրիկյանը («Арк Медиа» հրատարակչական տուն, գլխավոր տնօրեն), Աշոտ Թումասյանը («TZ-AVIC сервис», տնօրենների խորհրդի նախագահ), Վարդան Մարաշլյանը («Repat Armenia», գործադիր տնօրեն) եւ Իգոր Զարգարյանը (ПЭФ «Союз», գլխավոր տնօրեն):

Ինչպես նշել են կազմակերպիչները, նմանատիպ համաժողովներ արդեն անցկացվել են Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում եւ Լոնդոնում:

«Repat Armenia» հիմնադրամը ոչ պետական եւ ոչ առեւտրային կազմակերպություն է, հիմնադրվել է 2012 թ. օգոստոսին Հայաստանում: Հիմնադրամի առաքելությունն է նախաձեռնել եւ ակտիվ աջակցել Սփյուռքի արհեստավարժ եւ հաջողակ ներկայացուցիչների հայրենադարձությանը:

Դիտում՝ 4876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW