ՄԻՊ. Հարկայինն առանց հիմքի ստուգումներ է կատարում

17.05.2013 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին եւ հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ:

Ինչպես հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմում, որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու եւ այն բողոքարկելու հնարավորությունից:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը հարցի առնչությամբ գրավոր պարզաբանումներ է ստացել ՊԵԿ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձեւավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձեւավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով եւ ՀՀ քր. դատ. օր. 103 եւ 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»:

Մինչդեռ  ՊԵԿ-ը չի ընդունում ձեւավորված պրակտիկայի հակաիրավականությունը եւ շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:

«Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը եւ ՊԵԿ-ի գործողությունների եւ դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին  դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին եւ այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին», - հայտնել են ՄԻՊ գրասենյակում:

Դիտում՝ 1537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW