ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ

17.05.2013 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում Ամերիաբանկին շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ: Ամերիաբանկը դարձել է առաջին հայաստանյան բանկը, որին   ՎԶԵԲ-ը շնորհել է նման կարգավիճակ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, առեւտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրել է համապատասխան պայմանագիր:

Ամերիաբանկի առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանի գնահատականով, նման կարգավիճակի ստացումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում առեւտրի ֆինանսավորումը զարգացնելու համար:

«Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին եւ տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առեւտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների եւ բանկային երաշխիքների հաստատումն ու սպասարկումը: Հաստատող բանկի  կարգավիճակը նաեւ ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաեւ hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի»,- նշել է Սուրեն Քոչարյանը:                    

ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ընդգրկվելը մեկ անգամ եւս վկայում է Ամերիաբանկի բարձր վարկանիշի մասին` որպես հուսալի եւ ճանաչված գործընկեր միջազգային շուկայում, նշված է հաղորդագորության մեջ:

Դիտում՝ 2226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW