«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նախօրեին մրցանակներ է տրամադրել «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի բոլոր փուլերի հաղթողներին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, ըստ որոշված չափանիշների` դպրոցականները գեղարվեստական գրքերից կարդում էին փոքր հատվածներ, իսկ ժյուրին գնահատում էր նրանց ընթերցանությունը: Արդյունքում, 400 մասնակից ստացել է դժբախտ պատահարներից ապահովագրություն` 250000 դրամ ապահովագրական գումարով; 33 մասնակից ստացել է «ՌԵՍՈՏՈՒՆ» բնակարանի ապահովագրություն` 500000 դրամ ապահովագրական գումարով: Իսկ լավագույն ընթերցողի եւ նրա ընտանիքի եւս երեք անդամի առողջությունը ՌԵՍՈ-ն ապահովագրել է «ՌԵՍՈՄԵԴ» ծրագրով` 10 մլն դրամ ծածկույթով: Tweet Դիտում՝ 1303