Երեւան: Մեդիամաքս: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ նրան պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սակագների վերանայման հայտով:Առաջարկի համաձայն, ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ-ի բնական գազի առաջարկվող սակագինը (ներառյալ ԱԱՀ) 2013թ. հուլիսի 1-ից նախատեսվում է 221 հազ. դրամ ($532)՝ գործող 132 հազ. դրամի դիմաց ($318): Արդյունքում բնակչության համար գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 67%-ով:Առաջարկվել է նաեւ փոփոխել ավելի քան 10 հազ. խ. մ բնական գազ սպառողներին վաճառվող գազի սակագնի հաշվարկման բանաձեւը, ըստ որի խոշոր սպառողների համար գազի սակագինը կբարձրանա 61%-ով:Կանոնակարգի համաձայն, ՀԾԿՀ-ն ՀայՌուսգազարդի եւ Տրանսգազ-ի հայտը կքննի 90-օրյա ժամկետում: Tweet Դիտում՝ 6146