«Բանկորոշիչ-7». Ամենաճանաչված բանկերի ցանկը գրեթե անփոփոխ է
13.05.2013 | 14:58
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /


Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության 7-րդ փուլի տվյալներով, ՀՀ ամենաճանաչված բանկերն են ՎՏԲ-Հայաստան Բանկը` 41%, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը` 30%, իսկ Արդշինինվեստբանկն ու Յունիբանկը գտնվում են երրորդ տեղում` 29%:
«ՀՀ-ում գործող ի՞նչ բանկեր գիտեք» հարցին ի պատասխան հարցվածները նշել են նաեւ Արարատբանկը (27%), Ինեկոբանկը (23%), Կոնվերս Բանկը (23%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (22%), Ամերիաբանկը (19%) եւ Հայէկոնոմբանկը (19%):
Այս փուլում եւս հարցվածների կողմից ամենաքիչն են նշվել Մելլաթ Բանկը, Արմսվիսբանկը եւ ԲՏԱ Բանկը:
Բանկերը թվարկելիս հարցվողները առաջինը մտաբերել են ՎՏԲ-Հայաստան Բանկը (15%), ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (12%), Արդշինինվեստբանկը (9%), Ինեկոբանկը (8%) եւ Յունիբանկը (8%):
Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի 7-րդ փուլի հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2013թ. մարտ ամսին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ:
«Բանկորոշիչ»-ի 6-րդ փուլի համանման հարցման արդյունքները հասանելի են այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: