ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով հաստատվել է կառավարության նոր կազմը. էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը, իսկ ֆինանսների նախարար`Դավիթ Սարգսյանը: Միաժամանակ, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կնշանակվի այլ պաշտոնում:Վահրամ Ավանեսյանը 51 տարեկան է, 1978-1983թթ. սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1983-1986թթ` Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում: Մասնագիտությամբ տնտեսագետ-մաթեմատիկոս է:1993-996թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, 1996-1997թթ՝ էկոնոմիկայի նախարար, 1997-1998թթ.՝ վարչապետի գլխավոր խորհրդական, 1998 -1999թթ.՝ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար: 2001 թ-ից մինչեւ նշանակումը «ԱՎԱԳ Սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրենն էր:Ամուսնացած է, ունի երեք որդի:Դավիթ Սարգսյանը 36 տարեկան է, 1994-1999թթ. սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, մասնագիտացումը` տնտեսագետ: 2002 թ-ին ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների թեկնածու է:1997-1998թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ, 1998-1999թթ.՝ նույն նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ, 2001-2003թթ.՝ Սեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալ, 2003-2008թթ. - Երեւանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս, 2004-2007թթ.՝ Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղար, 1999-2002թթ.՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ, 2002թ.՝ ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ, 2002-2006 թթ.՝ ԿԲ Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ, 2006-2008 թթ.՝ Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ:2008 թ-ից մինչ նոր նշանակումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր: Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի: Tweet Դիտում՝ 2440