Երեւանում ՀԲ-ի հետ համատեղ կքննարկվեն բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները

06.05.2013 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 7-ին Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը Համաշխարհային Բանկի հետ համատեղ կանցկացնի մեկօրյա համաժողով, որտեղ կքննարկվեն բարձրագույն կրթության եւ բուհերի կառավարման համակարգի անհրաժեշտ բարեփոխումների մասին հարցերը:

«Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում» խորհրդաժողովը կներկայացնի բարձրագույն կրթության բարեփոխումների նորագույն միտումները, Հայաստանում եւ արտերկրում Բոլոնյայի գործընթացում տեղի ունեցած առաջընթացը,  ինչպես նաեւ համալսարանների կառավարման վերաբերյալ զեկույցի կարեւորագույն բացահայտումները, հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակում:

Համաժողովը տեղի կունենա Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի շենքում ՝ Երեւան պլազայում (9 Գրիգոր Լուսավորիչ, 7-րդ հարկ):

Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW