ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Ֆրանսիայի կառավարության հետ «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ գործակալության ՊՐՈՊԱՐԿՈ մասնաճյուղի հաստատման եւ գործունեության մասին» համաձայնագրի կնքմանը :Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ՊՐՈՊԱՐԿՈ-ն արդեն համագործակցում է մասնավոր հատվածի հետ:Վաչե Գաբրիելյանի խոսքով, ՊՐՈՊԱՐԿՈ-ն վարկեր է տրամադրում վերաֆինանսավորման նպատակով առանց պետական երաշխիքի: Զարգացման ֆրանսիական գործակալությունը զարգացող երկրներին օժանդակություն ցուցաբերող ֆինանսական կառույց է եւ գործունեություն է ծավալում ավելի քան 80 երկրներում շուրջ 60 տեղական ներկայացուցչական գրասենյակների միջոցով:Մեդիամաքս-ը նշում է, որ ս.թ. ապրիլին ՊՐՈՊԱՐԿՈ-ն $ 15 մլն տրամադրեց Ամերիաբանկին` ՓՄԶ ֆինանսավորման համար: Tweet Դիտում՝ 1871