Առէկսիմբանկը ներդրել է «վստահության հեռախոս» ծառայությունը

30.04.2013 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ներդրել է «վստահության հեռախոս» ծառայությունը հաճախորդների եւ բանկի աշխատակիցների համար՝ (010) 58-05-06  համարով:

Ինչպես հայտնել են բանկում, խոսակցության ընթացքում բաժանորդը կարող է բարձրացնել որոշակի խնդիրներ կամ բանկի աշխատակցին հաղորդել տեղեկություններ, որոնց քննարկումը ուղղակի խոսակցության դեպքում վերջինիս համար դժվար է, լինեն դա բանկի աշխատակիցների կողմից հաճախորդի նկատմամբ թույլ տրված անօրինական գործողություններ, սպառնալիքներ կամ խախտումներ, ինչպես նաեւ բանկի աշխատակիցների վրա ճնշման փաստեր` կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, եւ այլ անձնական տեղեկատվություն:

«Վստահության հեռախոսի» միջոցով խորհրդատվությունն իրականացվում է բացառապես գաղտնիության սկզբունքով: Բանկի տնտեսական պաշտպանության ծառայության համապատասխան աշխատակիցը գրանցում է ստացված բողոքները եւ հայտնում այն վերադաս ղեկավարությանը: Յուրաքանչյուր բողոք ստուգվում եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են վարչական պատժամիջոցներ, իսկ հատուկ դեպքերում բողոքը կարող է ուղարկվել հետաքննության համապատասխան մարմիններ:

«Վստահության հեռախոսը» գործում է շուրջօրյա ռեժիմով:

Դիտում՝ 3045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW