10 տարում Ադրբեջանի բանկային ակտիվները կհավասարվեն ՀՆԱ-ին

29.04.2013 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանն ակնկալում է, որ 10 տարում իր բանկային համակարգի ակտիվները կհավասարվեն երկրի ՀՆԱ-ին, ասել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը, հաղորդում է Trend-ը:

«Բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը Ադրբեջանում վերջին 10 տարում կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է 64%: Հետագա աճի համար անհրաժեշտ է շարունակել բանկային համակարգի կոնսոլիդացումը: Այդ նպատակով 5 անգամ ավելացվել են բանկերի նվազագույն կապիտալի նկատմամբ պահանջները, եւ այսօր հատվածի ակտիվների 80%-ը տնօրինող բանկերն արդեն համապատասխանում են նոր պահանջներին»,- ասել է Ռուստամովը:

Նրա խոսքով, վերջին 10 տարվա ընթացքում երկրի բանկային համակարգն աճել է 10 անգամ:

Հայաստանում 2012թ. վերջի դրությամբ բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը 58% էր:

«Այսօր բանկային համակարգի կապիտալի համարժեքության աստիճանը կազմում է 17%: Մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ցուցանիշով Ադրբեջանը աշխարհում առաջատարներ 20 երկրների թվում է: Համակարգի արտաքին պարտավորություններին բաժին է ընկնում պարտավորությունների 15%-ը: Ներկայումս դիտարկվում են մասնավոր վարկային բյուրոների ստեղծման եւ հիփոթեքային վարկավորման խթանման հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԿԲ նախագահը:

Նա նշել է նաեւ, որ վերջին 10 տարում Ադրբեջանի տնտեսությունը աճել է 3,4 անգամ, ՀՆԱ աճի միջին տարեկան տեմպը կազմել է 14%՝ միջին համաշխարհայինից 3,5 անգամ շատ, աղքատության մակարդակը նվազել է 10 անգամ, իսկ ռազմավարական արտարժութային պահուստները կազմել են $48 մլրդ, ինչը 8 անգամ գերազանցում է երկրի արտաքին պարտքը:

Դիտում՝ 4451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW