Արդշինինվեստբանկում ապրիլի 25-ից մեկնարկում է ուսումնառության վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: Ինչպես հայտնել են բանկում, վարկերը տրամադրվելու են բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողներին` առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետևյալ պայմաններով.• տարեկան տոկոսադրույք՝ 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3%-ը,• առավելագույն ժամկետ` 10 տարի, • առավելագույն գումար` 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար, սակայն յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել, քան տարեկան ուսման վարձի չափն է և միաժամանակ ոչ ավել, քան 450.000 ՀՀ դրամ,• երաշխավոր` ուսանողի ծնողը կամ խնամակալը,• վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում,• վարկի հաստատման և տրամադրման տևողություն՝ մինչև 2 աշխատանքային օր,• անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագիր (ուսանողի և երաշխավորի) և ԲՈՒՀ-ից տեղեկանք:Ուսումնառության ժամանակահատվածում մարվելու են միայն վարկի տոկոսագումարները, իսկ վարկի մայր գումարի մարումը իրականացվելու է ուսանողի ուսման ավարտի ամսվան հաջորդող ամսից: Վարկերը տրամադրվելու են ՀՀ պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի ուսանողներին Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մանրամասների համար առաջարկվում է զանգահարել 060 270 404 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 1518