Հայաստանում ներդրվում է «փոստը անիվների վրա» համակարգը

23.04.2013 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայփոստ»-ը այսօր գործարկել է «Փոստմոբիլ» համակարգը. այն փոստային բաժանմունք է անիվների վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս շարժական բաժանմունքն ամեն շաբաթ կայցելի այն հեռավոր մարզերը, որտեղ բացակայում են ավանդական բաժանմունքները: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզում:

Այս ծառայության միջոցով բնակիչները կկարողանան իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, օգտվել ապահովագրության եւ ավանդական փոստային ծառայություններից:

Նոր «Փոստմոբիլ»-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով՝ էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման եւ անվտանգության համակարգերով:

Շարժական բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավելացնել «Փոստմոբիլ»-ների քանակը:

Բացի «Փոստմոբիլ»-ից, «Հայփոստ»-ի ավտոպարկը հարստացել է 25 նոր մեքենաներով, որոնք կուղղվեն մարզեր: Մեքենաները ներկրվել են Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Կորեայից, ներդրումների ծավալը կազմել է շուրջ $380 հազար: Այսօր ընկերության պարկում գործում են 126 մեքենա, նախատեսվում է դրանց քանակը հասցնել մինչեւ 200-ը:  

Դիտում՝ 1958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW