Երեւանում քննարկվում են գլոբալ տնտեսության եւ զարգացող շուկաների հարցերը

22.04.2013 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր գործարար համայքնի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում է «Գլոբալ տնտեսական հեռանկարները եւ զարգացող շուկաների դերը» թեմայով քննարկում:

Ամերիա ընկերությունների խմբի եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի Global Shapes Community-ի Երեւանյան գրասենյակի հետ համատեղ անցկացվող այս քննարկման խոսնակներից է ակտիվների կառավարման գծով եւ զարգացող շուկաներում ներդրումների գծով միջազգաին փորձագետ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին:

«Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը, բացելով կոնֆերանսը, նշեց, որ ընկերությունը նախատեսում է տարեկան մի քանի անգամ հեղինակավոր միջազգային փորձագետների մասնակցությամբ նման հանդիպումներ կազմակերպել Երեւանում, ինչը կնպաստի համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերի որոշման հարցում:

Դիտում՝ 1541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW