Հայաստանյան Բեւեռ IT-ընկերությունը` IBM-ի մասնագետների հետ համատեղ, Երեւանում անցկացրեց իր հերթական տեխնոլոգիական սեմինարը՝ ֆինանսա-բանկային կազմակերպությունների IT-ստորաբաժումների ավելի քան 30 ղեկավարների եւ ավագ մասնագետների համար:«15 տարի աշխատելով IT-ոլորտում եւ հանդիսանալով IBM ընկերության առաջին մակարդակի գործընկեր (IBM Tier I Partner and Authorized Service Provider) եւ լիազորված սպասարկման կենտրոն, Բեւեռ ընկերության առաքելությունն է՝ իրազեկել իր հաճախորդներին IBM-ի նորարար հարթակների եւ լուծումների վերաբերյալ, որոնց հիման Բեւեռ-ը ստեղծում է իր հաճախորդների IT-ենթակառուցվածքը բարելավող լուծումներ», - Մեդիամաքս-ին ասել է Բեւեռ ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը: Սեմինարի թեման էր՝ «IBM նորարար տեխնոլոգիաներ: Խելամիտ համակարգ, խելամիտ մոլորակ», որի ընթացքում IBM եւ Բեւեռ ընկերությունների սերտիֆիկացված մասնագետները ներկայացրել են IBM նորարար տեխնոլոգիաներ, մասնավորապես. տվյալների պահպանման Storwize համակարգի եւ ինտեգրված առաջատար լուծումների՝ IBM Pure systems-ի առավելությունները: «Սեմինարի ընթացքում ներկայացված լուծումներն ուղղված են ապահովելու այնպիսի արդի խնդիրների իրագործումը, ինչպիսիք են՝ տվյալների մշակումը եւ արդյունավետ պահպանումը», - նշել է Բեւեռ ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը: Tweet Դիտում՝ 2402