Գրանթ Թորնթոնը Հայաստան-ը նախաձեռնել է Ղրղզստանում անդամ ընկերության հիմնումը
22.04.2013 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.grantthornton.am

Գրանթ Թորնթոն Հայաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համատեղ նախաձեռնությամբ նոր անդամ ընկերություն է հիմնադրվել Ղրղզստանում:
Նորաստեղծ ընկերության ղեկավար է նշանակվել Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն-բաժնետեր Գուրգեն Հակոբյանը:
Ընկերության գրասենյակը գործում է Բիշքեկ քաղաքում եւ հաճախորդներին տրամադրում աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ, հայտնել են Գրանթ Թորնթոն Հայաստանում:
«Շատ ուրախ եմ, որ ԱՊՀ մեր երեք ընկերությունները նախաձեռնել են ընդլայնել Գրանթ Թորնթոնի ծածկույթը: Ղրղզստանը զարգացող տնտեսություն ունի, որ մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեր կազմակերպությանը: Շնորհավորում եմ նրանց, քանի որ հաջողվեց կառուցել հաճախորդների կայուն բազա եւ ամրապնդել մեր ներկայությունը տարածաշրջանում», ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը:
«Վերջին տարիներին Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում, քայլեր ձեռնարկել մեր ցանցի ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ եւ ձեռք է բերել հաճախորդներ տեղական շուկաներում: Արդյունքում մի քանի տարի առաջ մենք դուստր ընկերություն հիմնադրեցինք Տաջիկստանում, եւ ուրախ եմ, որ այժմ էլ նոր ընկերություն ունենք նաեւ Ղրղզստանում: Այդ շուկան աճի հետաքրքիր հեռանկարներ ունի մեր ընկերության համար», - նշել է Գուրգեն Հակոբյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: