Հայաստանի չրագործները կբարելավեն արտադրական գործընթացները

18.04.2013 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») ու Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) այսօր «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում Երեւանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի եւ Տավուշի չիր արտադրողներին ներկայացրին չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները:

Միջոցառումից առաջ՝ մարտի 12-ից ապրիլի 18-ը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն եւ ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ աշխատեցին չրերի արտադրության ոլորտում առկա մի շարք խնդիրների ուղղությամբ: ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների հետ՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջազգային փորձագետ Ռուջերո Մալոսին, որը սննդի եւ ըմպելիքի արտադրության, մշակման, փաթեթավորման ոլորտում գրեթե 25 տարվա փորձ ունի, համագործակցեց տեղական արտադրողների հետ` որակի միջազգային ստանդարտներ ներդնելու համար անհրաժեշտ չափանիշների ապահովման ուղղությամբ: Նա նաեւ վերապատրաստեց չրերի արտադրության 17 մասնագետների՝ որպես դասընթացավարների:

Փորձագետը նաեւ մշակեց տեխնոլոգիական մոդելներ, արտադրանքը շուկա հանելու պայմանների ու ստանդարտների գործնական առաջարկությունների փաթեթ, չրերի արտադրության ձեռնարկ եւ ներկայացրեց իր առաջարկները չրագործական գիտելիքների կենտրոն հիմնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին «Դասընթացավարների վերապատրաստման» դասընթացի մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր`նրանք  գալիք ամիսներին իրենց ձեռք բերած գիտելիքը կփոխանցեն ավելի մեծ թվով չիր արտադրողների:

Որպես Հայաստանի չիր արտադրողներին աջակցության նախաձեռնության մաս՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ն եւ ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրում են տպագրել եւ տարածել մշակված չրերի արտադրության ձեռնարկը, ինչպես նաեւ գործակցել չրագործական գիտելիքի կենտրոնի ստեղծման հարցում:

Դրանից բացի, վերապատրաստմանը մասնակցած չրագործներն այսուհետ կկարողանան դիմել ՓՄՁ ԶԱԿ` մինչեւ 5 մլն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույքով ՓՄՁ վարկեր ստանալու համար:

Դիտում՝ 1630
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW