Աշխարհի կենտրոնական բանկերը կորցրել են ավելի քան կես տրիլիոն դոլար

18.04.2013 | 08:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերջին մի քանի օրերի ընթացքում ոսկու գների անկման պատճառով կենտրոնական բանկերը կորցրել են $560 մլրդ, գրում է այսօր РБК Daily-ն:

«Ոսկու գների անկումը շատ է անհանգստացնում մեզ»,- հայտնել է Հարավային Աֆրիկայի Պահուստային բանկի ներկայացուցիչ Ջիլ Մարկուսը:

Աշխարհի կենտրոնական բանկերի ընդհանուր պահուստները կազմում են 31 694 տոննա ոսկի, կամ համաշխարհային պահուստների 19%:

Երկու օրվա ընթացքում ոսկու գինը իջել է 1561-ից մինչեւ 1341 դոլար մեկ ունցիայի համար: Գնի անկումներն ուղեկցվում էին այն խոսակցություններով, որ ԱՄՆ-ն արդեն այս տարի կարող է դադարեցնել արտարժութային խրախուսումը, իսկ Կիպրոսի Կենտրոնական բանկը կվաճառի ոսկու իր պաշարները:

Սակայն փորձագետները կարծում են, որ կենտրոնական բանկերի համար գների անկումը դժվար թե ռազմավարության փոփոխության պատճառ դառնա: «Այդ ֆինանսական հաստատություններն աշխատում են երկարաժամկետ հեռանկարով եւ դիտարկում են ոսկին, առաջին հերթին, որպես պահուստներ, այլ ոչ թե շահույթի բազմապատկման միջոց»,- РБК daily-ին ասել է Capital Economics-ի վերլուծաբան Ջուլիան Ջեսոպը:

Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հաստատել է, որ գների անկումը չի ազդի բանկի ռազմավարության վրա, որը ձգտում է դիվերսիֆիկացնել արտարժույթային պահուստները` ներդնելով այդ թվում նաեւ ոսկու մեջ:

Դիտում՝ 2881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW