Կոնվերս Բանկը մասնաճյուղ է բացել Դիլիջանում

16.04.2013 | 18:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դիլիջանում պաշտոնապես բացվել է Կոնվերս Բանկի մասնաճյուղը:

Ինչպես հայտնել են բանկում, սա Տավուշի մարզում 2-րդ, իսկ ընդհանուր առմամբ` Կոնվերս Բանկի 35-րդ մասնաճյուղն է:

Բացման արարողությանը մասնակցում էին պաշտոնատար անձինք Տավուշի մարզից եւ Դիլիջանից, ինչպես նաեւ մարզի գործարար աշխարհի ներկայացուցիչներ:  

«Ինչպես Կոնվերս Բանկի բոլոր նորաբաց մասնաճյուղերը, Դիլիջանի մասնաճյուղը եւս լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման չափանիշներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով եւ հմուտ անձնակազմով»,- նշել են բանկում:

Բանկը Երեւանում ունի 15, իսկ մարզերում 20 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երեւան եւ Կապան քաղաքներում:

Դիտում՝ 1967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW