ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ

16.04.2013 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ, DCFTA) ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը:

ՀՀ բանակցային թիմը գլխավորող ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ 5-րդ փուլի ընթացքում, որը կընթանա 2 օր, կշարունակվեն բանակցությունները ԽՀԱԱԳ բանակցային ուղղությունների տեքստերի շուրջ (վեճերի կարգավորում, ծագման կանոններ, ծառայություններ, մտավոր սեփականություն, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարիա եւ բուսասանիտարիա), ինչպես նաեւ կընթանան բանակցություններ մաքսատուրքերի դրույքաչափերի եւ ծառայությունների ազատականացման փոխադարձ առաջարկների շուրջ:  

«Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից: Մաքսային դրույքաչափերի եւ պետական գնումների ոլորտին վերաբերող հարցերի շուրջ բանակցությունները, ըստ էության, արդեն ավարտված են, եւ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել», - ասել է փոխնախարարը:

Եվրոպական պատվիրակության ղեկավար, գլխավոր բանակցող, Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեւինյեն եւս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ բանակցությունների ընթացքից եւ հույս հայտնել, որ Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կստորագրվի Արեւելյան գործընկերության այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

Համաձայնագիրը ենթադրելու է Հայաստանի եւ ԵՄ միջեւ ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների ազատ փոխադարձ հոսք: Գործող բոլոր փոխադարձ մաքսատուրքերը պետք է զրոյացվեն, իսկ առանձին ապրանքատեսակների (հիմնականում՝ գյուղատնտեսական) համար սահմանվելու է մինչեւ 7 տարվա անցումային շրջան:

Դիտում՝ 1528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW