«National Geographic Россия»-ի խմբագրակազմը այցելել է Հայաստան (Ֆոտոշարք)

15.04.2013 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով ապրիլի 14-18-ը ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը:

Ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան՝ այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը եւ ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը եւ հոգեւոր արժեքներին, ազգային ավանդույթներին ու ժամանակակից կյանքին:

«Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում եւ խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին»,- հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

Այցի արդյունքում «National Geographic Россия» եւ «National Geographic Traveler» ամսագրերում կհրապարակվեն Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է եւ 2013թ.-ին կազմակերպվելիք ճանաչողական այցերի շարքի մեկնարկը:




Դիտում՝ 4537

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW