Երեւանում է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարարը

08.04.2013 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում:

Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կազմակերպելու առաջարկով, ինչին վարչապետ Սարգսյանը դրական է արձագանքել:  

«Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջեւ խորացնենք եւ ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Դիտում՝ 1642

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW