ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը։ Այդ մասին Բագրատյանը հայտնել է Facebook-ի իր էջում:Օրինագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:Առաջարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, ինչպես նաեւ հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:«Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկությունների օրինակը եւս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական եւ թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին: Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից $1,5 մլրդ-ի համախառն շրջանառության փոխարեն ունենք $500 մլն եւ $400-450 մլրդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն $75-80 մլն:Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»,- հիմնավորել է իր օրինագիծը Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ այն քննարկման փուլում է եւ հեղինակը պատրաստ է ընդունել առաջարկություններ: Tweet Դիտում՝ 2209