Առէկսիմբանկն առաջարկում է ԱՄԷ դիրհամով բանկային չեկեր

05.04.2013 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) մեկնող գործարարներին եւ զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից Առէկսիմբանկի անունով թողարկված ԱՄԷ դիրհամով (AED) բանկային չեկեր:

AED-ով բանկային չեկերը դուրս են գրվում հաշվարկված $1-ը 3.66 AED փոխարժեքով եւ 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է $50 հազարին համարժեք AED:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի կողմից վերոհիշյալ չեկերի տրամադրման միջնորդավճարը կազմում է մեկ չեկի համար 7 հազ. դրամ: Չեկատերը չեկի գումարը կարող է ստանալ HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերից առանց որեւէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով չեկը եւ անձը հաստատող փաստաթուղթը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաեւ ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից Առէկսիմբանկի անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր` վճարելով 0.1% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ) միջնորդավճար:

Դիտում՝ 2615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW