Գյուղապրանքների յուրացման վերաբերյալ խորհրդակցություն կանցկացվի

04.04.2013 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին գյուղապրանքների յուրացման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը նշել է, որ խորհրդակցությանը, բացի ոլորտով հետաքրքրվածներից, պետք է մասնակցեն Կենտրոնական բանկի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:

«Գյուղացիներից ահազանգեր ենք ստանում անցած տարի գյուղմթերքների յուրացման հետ կապված խնդիրների մասին: Քանի որ շուտով սկսվում է մթերման շրջանը, հարկավոր է լուծումներ գտնել եւ գյուղացիներին նոր մեխանիզմներ առաջարկել», - ասել է վարչապետը:


Դիտում՝ 1713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW