Moody’s. ԱՊՀ-ում «կայուն» կանխատեսումներ են` բացառությամբ Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի

04.04.2013 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները կարծում են, որ ԱՊՀ երկրների տնտեսությունների պահպանվող կառուցվածքային խնդիրները (մասնավորապես՝ անբավարար տնտեսական դիվերսիֆիկացումը և ինստիտուտների թուլությունը) զսպողական ազդեցություն են գործում դրանց սուվերեն վարկանիշների վրա:

Սակայն, ինչպես նշվում է գործակալության զեկույցում, այս վարկանիշների նվազման ռիսկերը 2013-ում սահմանափակ են:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, ըստ Moody’s-ի վերլուծաբանների, ԱՊՀ երկրների հարկաբյուջետային դիրքերը համեմատաբար կայուն են, ինչն արտացոլված է սուվերեն վարկանիշներում. Տարածաշրջանում գերակշռում են «կայուն» կանխատեսումները՝ բացառությամբ Հայաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի, որոնց նվազողական ռիսկերն ավելի վառ են արտահայտված:

Moody's-ը 2013-ին ակնկալում է ԱՊՀ տնտեսական աճի որոշակի բարելավում՝ G20-ի աճի հեռանկարների աստիճանական վերականգնման, հումքի գների աճի և Եվրամիությունում համեմատական կայունության արդյունքում: Դրա հետ մեկտեղ ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպերը էապես զիջում են նախաճգնաժամային մակարդակին:   

ԱՊՀ երկրների համար խնդրահարույց գործոնների թվում Moody's-ը նշում է օրենքի գերակայության ապահովման, պետական մարմինների արդյունավետության և կոռուպցիայի հետ կապված դժվարությունները:

Դիտում՝ 3370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW