Austrian-ը, Czech Airlines-ը եւ Alitalia-ն ավելացրել են չվերթները դեպի Հայաստան

03.04.2013 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ Արմենիա Միջազգային օդանավակայաններ ընկերությունը պայմանավորվածություններ է ձեռքբերել  Ավստրիական, Չեխական ավիաուղիների եւ իտալական Alitalia-ի հետ՝ դեպի Հայաստան չվերթների ավելացման շուրջ:

Այսուհետ Austrian-ը եւ Czech Airlines-ը կսկսեն իրականացնել շաբաթական 7 չվերթ դեպի Հայաստան, իսկ Alitalia-ն՝ 3 չվերթ:

«Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար», - հայտնել են ընկերությունում, հավելելով, որ չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ:

Հունիսի սկզբից  դեպի Հայաստան չվերթեր կվերսկսի նաեւ լեհական LOT ավիաընկերությունը (շաբաթական 5 չվերթ), ինչպես նաեւ ակնկալվում է, որ Fly Dubai-ը կսկսի ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Հայաստան:  

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային փոխադրող Արմավիան դադարեցրել է չվերթները եւ սկսել է սնանկության ընթացակարգ:


Դիտում՝ 6315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW