CONTACT-ը չի՞ ցանկանում դադարեցնել «կոնտակտը» Հայաստանի հետ

03.04.2013 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեկ տեղեկացրել էինք, որ CONTACT համակարգը եւ QIWI վճարային ծառայությունը երկարժութային փոխանցումներ են գործարկել դեպի ԱՊՀ երկրներ:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ծառայությունը հասանելի է Ռուսաստանի տարածքում QIWI-ի ավելի քան 100 հազ. տերմինալներով: Դրանց միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, Աբխազիա,  Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուկրաինա: Նշվում էր նաեւ, որ դրամական միջոցները կարելի է ստանալ երկրի տարածքում CONTACT համակարգի ցանկացած կետում:

Հաշվի առնելով, որ 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական Բանկը արգելեց  «Կոնտակտ» համակարգի աշխատանքը Հայաստանում, Banks.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական Բանկ՝ պարզաբանելու Հայաստանի ուղղությամբ գործարք իրականացնելու CONTACT-ի իրավասությունը:  Նշենք նաեւ, որ CONTACT-ը «պրոտեկցիոնիզմ»  էր անվանել ՀՀ ԿԲ-ի որոշումը:

ՀՀ Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Banks.am-ին հայտնեցին, որ «Կենտրոնական բանկի 21.12.2012 թ-ի թիվ  365 Ա որոշմամբ անվավեր է Ճանաչվել «Contact» վճարահաշվարկային համակարգի անդամակցության թույլտվությունը: Տվյալ համակարգը ՀՀ-ում սպասարկման կետեր չունի: Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԲ ուշադրության ներքո»:


Դիտում՝ 3807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW